
“Նոր ժամանակներ” կուսակցության վարչությունից armlur.am -ին տեղեկացնում է, որ դիմում է հղել դեկտեմբերի19-ին Մոսկվա մեկնող ՀՀ պատվիրակությանը:Ստորև ներկայացնենք դիմումն ամբողջությամբ.”Սույն թվականի դեկտեմբերի 19-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, ԱՊՀ կազմավորման 20-ամյակին նվիրված՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, ինչպես նաև “ԵվրԱզԷս”-ի միջպետական խորհրդի նիստը, որտեղ Դուք ներկայացնելու եք Հայաստանը:Հաշվի առնելով, որ այդ միջոցառումներին մասնակցելու են Եվրասիական տնտեսական տարածության, Մաքսային միության և Եվրասիական միության անդամ երկրների (ՌԴ, Բելառուս, Ղազախստան) նախագահները և նկատի ունենալով, որ այդ կառույցներին մեր երկրի անդամակցելը կենսական անհրաժեշտություն է, ինչը բխում է գոյություն ունեցող տնտեսական, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների ողջ տրամաբանությունից, ՆԺԿ վարչությունը դիմում է Հայաստանի պատվիրակությանն այդ միջոցառումների ժամանակ հանդես գալ հայտարարությամբ` նշված կառույցներին ՀՀ-ի միանալու մասին”: