Այսօր կեսօրին ԱԺ պատգամավորները, ձայների ճնշող մեծամասնությամբ, խորհրդարանի նախագահ ընտրեցին Գալուստ Սահակյանին:
Armlur.am-ի տեսաշարը քվեարկության ընթացքի մասին է:
ԱԺ ԲՀԿ խմբակցությունն այսօր մասնակցեց ԱԺ նախագահի ընտրությանը: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե իրենց պատգամավորները կարող են ազատորեն մասնակցել քվեարկությանը և պարտադրված չէ, թե ում պետք է ընտրեն: Նույն տեսակետըն արտահայտեց նաև խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով նշեց, թե քվեարկել է խղճի շրջանակներում:
ԱԺ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը նշեց, թե իր թեկնածությունն առաջադրել է, որ այս երկիրը մի օր երկիր դառնա: Իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ նշեց, թե քվեարկել է Հրանտ Բագրատյանի օգտին:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ նշեց, թե իրենց պատգամավորները նույնպես ազատորեն կարող են մասնակցել Ազգային Ժողովի նախագահի ընտրությանը: Գալուստ Սահակյանին և Հրանտ Բագրատյանին նա արժանի թեկնածուներ համարեց: