
Armlur.am-ին լուրեր հասան այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարի թեկնածուի փնտրտուքները կարծես թե մոտենում են ավարտին: Չի բացառվում` նախարար նշանակվի Սերժ Սարգսյանի խնամու՝ Արա Մինասյանի մյուս որդին՝ Գրիգոր Մինասյանը:
Հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանը Երևանի ավագանու անդամ է, «AM» իրավաբանական ընկերության ղեկավարը:
Իսկ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը թերևս կհեռացվի պաշտոնից երկու պատճառով` նրա աշխատանքից դժգոհ է ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: