
Ազգային Ժողովի նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ քվեարկությանը մասնակցել է 106 պատգամավոր: Գալուստ Սահակյանը ստացել է 101 կողմ, 3 դեմ ձայներ, իսկ Հրանտ Բագրատյանը՝ 3 կողմ, 101 դեմ:
Գալուստ Սահակյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց քվեարկությանը մասնակցած ուժերին և նշեց, որ պայքարով հաղթանակի հասնելը կարևոր է: