
Ազգային Ժողովի նախագահի թեկնածու, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին կողմ էին քվեարկել 106 պատգամավորից 3-ը:
Նրա օգտին քվեարկել էին նույն խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ովքեր այդ մասին նշեցին լրագրողների հետ զրույցի ընթացքում:
Երրորդ ձայնն էլ նա ստացել է սեփական օգտին քվեարկելու շնորհիվ: