ԵՄ նոր սև ցուցակը գլխավորում է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի հանդեպ Բրյուսելի նոր պատժամիջոցների ցանկը, որում նշված են Ռուսաստանի և Ղրիմի 15 պաշտոնյաներ, ներառված չեն ոչ գործարարներ, և ոչ էլ ռուսաստանյան ընկերություններ:

Մուտքի վիզայից զրկվելն ու հաշիվների սառեցումը վերաբերում է փոխվարչապետ Դմիտրի Կոզակին, Ղրիմում ՌԴ նախագահի մշտական ներկայացուցիչ Օլեգ Բելավենցևին, Պետդումայի փոխխոսնակ Լյուդմիլա Շվեցովային, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին, Գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Սերգունին և նրա գործընկերներին, Պետդումայի փոխնախագահ Սերգեյ Նեվերովին:

Ցուցակում են հայտնվել նաև Ղրիմի պաշտոնյաներ և աշխահազորի ղեկավարներ: Նրանց բոլորին արգելվում է Եվրամիության երկրներ մուտք գործել մինչև նոյեմբեր: Պատժամիջոցներն ուժի մեջ են հրապարակման պահից: Այսպիսով, եվրոպական սև ցուցակում ներառվածների թիվը հասել է 48-ի:




Լրահոս