
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը պատրաստակամություն է հայտնել ստորագրել Արաբական երկրների լիգայի առաջարկը երկրում քաղաքացիական հակամարտությունը կարգավորման առաջարկը: Արաբական լիգայի անդամ- պետությունների արտգործնախարարները հույս են հայտնել, որ առաջիկա 24 ժամում կստորագրվի արդեն պատրաստ արձանագրությունը: Եթե դա տեղի չունենա, չորեքշաբթի օրը Լիգայի արտգործնախարարները կհանդիպեն հետագա գործողությունների մշակման համար: