Առաջարկվում է վերացնել թանկարժեք մեքենաների «շքեղության» հարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովում այժմ քննարկվում է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը նախագծի հեղինակները պայմանավորում են նրանով, որ պակասել են բյուջետային մուտքերը՝ 25 միլիոն դրամից կամ 60 հազար ԱՄՆ դոլարից ավելի թանկ մեքենաների ավելի քիչ ներկրման արդյունքում։ Ուստի առաջարկվում է վերացնել նման մեքենաների վրա դրված շքեղության հարկը, որը էականորեն ավելացնում է մեքենայի գինը:

Նախագծի ներկայացումից հետո ելույթ ունեցավ Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով նշեց, որ այս օրենքն իր հիմքում ունի ֆիսկալ նպատակ:

«Թյուր կարծիք է ձևավորվում, թե իբր նախագիծը նպատակ ունի բյուջեում ապահովել հավելյալ եկամուտ: Այս նախագիծը հետընթաց է մեր երկրի համար: Նման նախագծերը չեն կարող դրական արդյունք տալ:  Ոչ մի փաստարկ չի ներկայացվում, թե ո՞րն է մեքենաների քիչ ներկրման պատճառը:  Մեր երկրում այժմ մեծացել է մինչ 5000 դոլարանոց մեքենաների ներմուծումը:  Այս նախագիծը հակասոցիալական է, հակապետական: Եվ նախագծի հեղինակներին խնդրում եմ կամ հանել նախագիծը, կամ քննարկումներ կատարել»,- նշեց նա:




Լրահոս