Ֆիզիկայի դասի ժամանակ, բջջային հեռախոսով արված տեսանյութում, երեւում է, թե ինչպես կովկասցի աշակերտը ատրճանակը ձեռքին խուլիգանական արարք է թույլ տալիս ու հայհոյում, առաջ բերելով աշակերտների ծիծաղը: Դեպքը տեղի է ունեցել Կրասնոդարում, 11-րդ դասարանում, սակայն չի նշվում դպրոցի համարը,- հաղորդում է NEWSru.com -ը: Խուլիգանին անունն է Ռամիս Չանդրան, ով դպրոցն ավարտել է նախորդ տարի:Չանդրան հիմա սովորում է Կուբանի գյուղատնտեսության համալսրանի առաջին կուրսում: Նրա մայրը հայտարարել է, որ այդ տեսանյութն արվել է դպրոցական KBH-ի համար, որը վերաբերել է հանդուրժողականության դասերին: Ինքը` Ռամիսը ասել է, որ դա հումոր է եղել:Ոստիկանները, եսանյութից դատելով,ասել են, որ ատրճանակը գազային է, որը կրելու համար թույլտվություն չի պահանջվում:Ավելի ուշ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Կրասնոդարի թիվ 93 դպրոցում:
Կրասնոդարում կովկասցի աշակերտը ատրճանակը ձեռքին ծաղրում է ուսուցչին (տեսանյութ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ