![](https://armlur.am/wp-content/uploads/2014/04/10268479_638556119568587_5335909098402988261_n.jpg)
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) փոխնախագահ Ջոն Քաուտսը կոշտ քննադատության է ենթարկել Բրազիլիային 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին նախապատրաստման դանդաղ տեմպերի համար:
Ելույթ ունենալով Ավստրալիայում կայացած կոնֆերանսին՝ Քոուտսը հայտարարել է, որ օլիմպիական օբյեկտների՝ շահագործմանը հանձնելու ժամկետները խիստ հետ են մնում հաստատված ժամանակացույցից, իսկ որոշների շինարարությունը դեռ չի էլ սկսվել:
Ընդ որում, նա նշել է, որ ՄՕԿ-ը չունի երկրորդ տարբերակ` խաղերն այլ վայրում անցկացնելու համար:
Քոուտսի խոսքով՝ կոմիտեն արդեն միջոցներ է ձեռնարկել օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքներն արագացնելու համար, սակայն իրավիճակը, միևնույն է, կրիտիկական է. հայտնում է BBC-ն: