Պետա-իրավական հանձնաժողովի նախագահի ընտրությունը` վաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում  առաջադրվել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Վերջինս իր ելույթում նախ շնորհակալություն հայտնեց այս պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար:

«Հանձնաժողովի հետ կապված պետք  է ասեմ հետևյալը: Այն կարևոր դերակատարում ունի օրենքների ընդունման հարցում: Ես կներդնեմ իմ ջանքն ու եռանդն այս հանձնաժողովի աշխատանքներում: Կարծում եմ՝ մեր գործունեության ամենակարևոր սկզբունքը կլինի, որ  բոլոր առաջարկություններն ունենան քննարկումներ: Չեմ ուզում շատ խոսել ընթացիկ ծրագրերի վերաբերյալ: Առաջիկայում  սահմանադրական բարեփոխումներին ընդառաջ համոզված եմ, որ կլինեն նոր առաջարկություններ:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանն էլ նշեց, թե քվեարկությունը կկայանա վաղը:




Լրահոս