Բրիտանական The Economist Intelligence Unit -ը հրապարակել է “Ժողովրդավարական ինդեքս-2011” զեկույցը: Զեկույցում ներառված 167 երկրների շարքում Հայաստանն այս տարի 111 -րդ հորիոզնականն է զբաղեցնում։The Economist Intelligence Unit -ը ժողովրդավարական ինդեքսը կազմելիս հաշվի է առնում ժողովրդավարության 5 հիմնական ցուցիչների՝ ընտրական գործընթաց և բազմակարծություն, կառավարության գործունեություն, քաղաքացիական ազատություններ, քաղաքական մասնակցություն, քաղաքական մշակույթի վիճակն այս կամ այն երկրում։Զեկույցը կազմվում է փորձագետների գնահատականների և համապատասխան երկրներում անցկացված սոցհարցումների հիման վրա։167 երկրները դասակարգվել են ըստ չորս խմբի՝ լիարժեք ժողովրդավարության երկրներ, ոչ լիարժեք կամ փխրուն ժողովրդավարության երկրներ, հիբրիդ ռեժիմի երկրներ, ավտորիտար ռեժիմի երկրներ:Լիարժեք ժողովրդավարության երկրների խմբին այս տարի, ընդհանուր առմամբ, 25 երկիր է դասվել, 53 երկիր՝ ոչ լիարժեք երկրների, 37 երկիր՝ հիբրիդ ռեժիմի երկրների, ևս 52 երկիր էլ ավտորիտար ռեժիմի երկրների խմբին։Այս տարի աշխարհի ամենասժողովրդավար երկիր է ճանաչվել Նորվեգիան։ Լավագույն տասնյակում հայտնվել են նաև Իսլանդիան,Դանիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ավստալիան, Շվեյցարիան, Կանադան, Ֆինլանդիան և Նիդեռլանդները։ Վերջին՝ 167 -րդ հորիզոնականը զբաղեցնում է Հյուսիսային Կորեան։Ցուցակում Հայաստանը համալրել է հիբրիդ ռեժիմի երկրների շարքը, որոնք սկսվում են 79 -րդ հորիզոնականից (սկսվում է Ուկրաինայից)։Ժողովրդավարության մակարդակը Հայաստանում 10 միավորանոց սանդղակում(10 միավորը ցույց է տալիս բարձրագույն դրական արդյունքը, 0 միավորը՝ ցածրագույնը) 4,9 միավոր է գնահատվել, ընտրական գործընթացի և բազմակարծության մակարդակը՝ 4,33 միավոր, կառավարության գործունեության մակարդակը՝ 3,21 միավոր, քաղաքական մասնակցության մակարդակը (մի շարք ցուցանիշներ են այստեղ հաշվի առնվել՝ ընտրություններին մարդկանց մասնակցության մակարդակը, կանանց ներգրավվածությունը խորհրդարանում, քաղաքացիների` ազատ կերպով ցույցեր ու հանրահավաքներ անցկացնելու իրավունքը) 3, 89 միավոր, քաղաքական մշակույթի մակարդակը՝ 3,13 և քաղաքացիական ազատությունների մակարդակը 5,88 միավոր։Նշենք, որ 2010թ. Հայաստանը 109 -րդ հորիզոնականն է զբաղեցրել։Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը ևս դասվել է հիբրիդային ռեժիմի երկրների շարքը՝ զբաղեցնելով 102-րդ հորիզոնականը (4, 74 միավոր)։Ադրբեջանը ( 3,15 միավոր) դասվել է ավտորիտար ռեժիմի երկրների շարքը և զբաղեցրել 140-րդ հորիզոնականը, Թուրքիան 88-րդ հորիզոնականն է զբաղեցրել (5,73 միավոր, հիբրիդային ռեժիմի երկիր), Իրանը 1.98 միավորով 159-րդ հորիզոնականն է զբաղեցրել և դասվել ավտորիտար ռեժիմի երկրների շարքը։Ռուսաստանը ցանկում 117 -րդն է՝ 3,92 միավորով և դասվել է ավտորիտար ռեժիմի շարքը։ Աղբյուրը՝ tert.am :
The Economist Intelligence Unit – ի Ժողովրդավարական ինդեքս- 2011-ում Հայաստանը 111 -րդն է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ