ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն Ազգային Ժողովում ներկայացնում է Կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ Կառավարության առաջարկը:
Նա նշեց, որ իրենց կողմից ներկայացված օրենքով դե ֆակտո կասեցվում է պարտադիր բաղադրիչը:
« Սահմանադրական Դատարանիի որոշումից հետո մենք պետք է ներկայացնենք ամբողջական փաթեթ, որն ընդունելի կլինի նաև լայն հասարակության համար: Սա համարում ենք առաջին քայլ խնդիրների լուծման համար: Այս առաջարկը ներկայացվել է նորանշանակ նախարարի կողմից: ՍԴ-ի որոշումից հետո մինչ սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում էր գործում որոշումը, հիմա առաջարկվում է այն տեղափոխել մինչև ամբողջական փաթեթի ընդունումը: Անձն ազատվում է կուտակային վճարները ուշացնելու կամ չկատարելու համար եղած պատասխանատվությունից», – նշեց նա: