
Տոնածառները կարող են հիվանդությունների աղբյուր հանդիսանալ,-այսպիսի եզրակացության են եկել Նյու Յորքի բժշկական կենտրոնի մասնագետները,-՝ տեղեկացնում է The Telegraph-ը: Մասնագետների կարծիքով՝ տարատեսակ հիվանդություններն ու առողջական խնդիրները, այդ թվում՝ հազը, տրամադրության անկումը, գրիպը կարող են առաջանալ եղեւնուց։ Գիտնականներն այն անվանում են “տոնածառի համախտանիշ”։ Փորձագետների անցկացրած հետազոտության արդյունքում, որը տեւել է 4 շաբաթ, պարզվել է, որ եղեւնու տեսակներից 70%-ից ավելին պարունակում են հազ, սրտխարնոց, շնչահեղձություն առաջացնող փոշի ։