
Իսպանիայում տեղի ունեցավ «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի թաղման արարողությունը:
Հիշեցնենք, որ 45-ամյա Վիլանովան մահացել է ականջագեղձի քաղցկեղից:
Բարսելոնայի տաճարում կայացած հրաժեշտի եկեղեցական արարողությանը մասնակցելու էին եկել Վիլանովայի հարազատներն ու ընկերները, «Բարսելոնայի» խաղացողները, մարզիչները, անձնակազմն ու ղեկավարությունը, իսպանական և եվրոպական ակումբների ներկայացուցիչներ, Կատալոնիայի նախագահը, քաղաքագլուխը և շատ ուրիշներ: