Վաղը տեղի կունենա Կառավարության հերթական նիստը: Նիստում ներառված է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին պաշտոնից ազատելու հարցը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Արամայիս Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»: