ՏՄՊՊՀ-ն միայնակ չի կարող լուծել մրցակցության ոլորտի խնդիրները, անհրաժեշտ է, որ պետական մարմիններն ակտիվ համագործակցեն մեր հանձնաժողովի հետ,- այսօր ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:Նրա խոսքով` այս տարվա ընթացքում հանձնաժողովը պատասխանատվության միջոցների է ենթարկել տնտեսվարող սուբյեկտների, եւ ֆինանսական տուգանքների չափը կազմել է 370 մլն դրամ, ինչը տասն անգամ ավելի է, քան անցյալ տարի էր: Արտակ Շաբոյանը նշեց, որ այս տարի արդեն գանձվել է 170 միլիոն դրամի չափով տուգանք:”Մենք ազդում ենք տնտեսվարողների իմիջի վրա, եւ այս տեսանկյունից մենք սխալվելու իրավունք չունենք: Կարեւորը մրցակցային միջավայրի ապահովումն է, ինչպես նաեւ մեր հանձնաժողովի, գործարար համայնքի եւ սպառողների միջեւ համագործակցության ամրապնդումը: Մեր հանձնաժողովը բաց եւ թափանցիկ կառույց է, պատրաստ ենք քննարկել մրցակցության ոլորտի ցանկացած խնդիր”,- հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահը:
ՏՄՊՊՀ–ն այս տարի գանձել է 170 մլն. դրամի տուգանք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ