Կենտրոնական հավաքակայանի բժշկական հանձնաժողովի նախագահն ընդդիմացել է ԳՇ պետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Չենք լռելու”-ն տեղեկություն է տարածել, որում, հղում անելով իր ունեցած տեղեկություններին, հայտնում է, որ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի ոչ պաշտոնական հրամանով Երևանում գտնվող կենտրոնական հավաքակայանում այս օրերին տարօրինակ երևույթներ են կատարվում։ Մասնավորապես, ըստ այդ տեղեկությունների, երիտասարդները, որոնք ունեն սահմանափակ զինծառայության պիտանելիության աստիճան, որպես կանոն, ուղարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:”Եթե ընդունենք, որ Արցախը լարվածության օջախն է, միանշանակ, այնտեղ պետք է ծառայություն կրեն առողջ զինվորներ: Բայց ստացվում է, որ, անհայտ պատճառներով, ԼՂՀ են հիմնականում ուղարկվում սահմանափակ պիտանելիություն ունեցողները: Չի՞ ստացվում արդյոք, որ միտումնավոր թուլացվում է մեր հայրենիքի պաշտպանունակությունը”,- մտահոգություն է հայտնում։ Այդ ,ներքին հրամանիե հարցով, միանշանակ, պետք է հետաքրքրվեն համապատասխան մարմինները, քանի որ սա կարելի է որակավորել որպես պետական հանցագործություն:Մենք ուրախ կլինենք, որ մեր ստացած տեղեկությունները չհիմնավորվեն, և հետամուտ կլինենք հավաքելու փաստացի տեղեկատվություն դրա վերաբերյալ:Ըստ մեր տեղեկությունների, ԳՇ պետի կողմից տրված է “ներքին” կարգադրություն, որ բանակ զորակոչեն անգամ հիվանդ երիտասարդներին, ինչը հանդիսացել է հակամարտության պատճառ նրա և կենտրոնական հավաքակայանի բժշկական հանձնաժողովի նախագահի միջև: Վերջինս մի քանի օր առաջ հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:Եթե այս տեղեկատվությունն, ըստ ԳՇ-ի, չի համապատասխանում իրականությունը, Չենք լռելու-ն խնդրում է իրազեկել հանրությանը սահմանափակ զինծառայությանը պիտանի երիտասարդների` ըստ Հայաստանի և Արցախի զորամասերի տեղաբաշխման տոկոսային պատկերին”,- ասվում է Չենք լռելու-ի հաղորդագրության մեջ:




Լրահոս