Վրաստանի հակամարտությունների կարգավորման նախկին նախարար Գեորգի Խաինդրավան այսօր խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ին իր երկրի հանդեպ վարած քաղաքականության համար: Նա վրացական “Նոր սերունդ” թերթին տված հարցազրույցում ասել է, որ նախագահ Միխաիլ Սաակաշվիլին “իր պաշտոնին է մնում միայն ամերիկյան մութ ուժերի հաշվին, նրանց հաշվին, որոնք այս տարածաշրջանում հետապնդում են սեփական շահեր”:Ես ամերիկյան վարչակազմի կողմից տեսնում եմ միայն ցինիզմ եւ կեղծ վերաբերմունք: Մենք “միս” ենք համապատասխան գնով, որը վրացական իշխանությունները վաճառում են համաշխարհային քաղաքական շուկայում”,- հայտարարել է նախկին պետնախարար, այժմ ընդդիմադիր Խաինդրավան:Հիշեցնենք, որ հունվարի սկզբներին կլրանա ԱՄՆ-ի եւ Վրաստանի ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման երեք տարին:
ԱՄՆ-ի սնունդը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ