
Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգն իր պիջակին կրծքանշան է փակցրել, որտեղ գրված է. “Պուտին, այստե՛ղ, տե՛ղդ”,- տեղեկացնում է չեխական Lenta.ru -ն։ “Սա նվեր է մի աղջկանից”,- հեռախոսազրույցի ժամանակ պարզաբանել է Շվարցենբերգը, նա հավելել է, որ շատ կտխրի, եթե Պուտինը վիրավորվի իրենից, քանի որ կրծքանշանն ընդամենը կատակ է։ Տեղեկացնենք, նաեւ, որ որոշ ժամանակ առաջ, Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանը Պուտինին ռուսական գլխավոր շուն էր անվանել։