Մոտ հազար մանրածախ օբյեկտներ են փակվել. Միքայել Մելքումյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ 1000 մանրածախ օբյեկտներ փակվել են:  Այսօր խորհրդարանում այս մասին նշեց Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, թե Կառավարությունը սկսել է քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որն էապես կօգնի տնտեսվարող սուբյեկտներին:

«Այսօր մենք շրջանառության մեջ ենք դրել օրենսդրական նախաձեռնություն, որ 58.000 տնտեսվարող սուբյեկտներին ազատեն շրջանառության հարկից», – նշեց նա, հավելելով, որ մյուս նախաձեռնությունն արտոնյալ ռեժիմի սահմանումն է մարզերում, որն էապես կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Նա նաև նշեց, թե Գազի  ժամանակավոր հանձնաժողովում աշխատանքները գնում  են բնականոն ընթացքով:

«Պետք  է ասեմ, որ մենք ակնկալում ենք, որ մասնագետներ կարող են դիմել մեզ», – հայտնեց նա:




Լրահոս