Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը չի կարող կանգ առնել,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքով` Թուրքիան վաղուց տանուլ է տվել Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում, մեդիա, ակադեմիական եւ գիտական ասպարեզներում:Նրա կարծիքով` ցեղասպանության ժխտումը եվրոպական երկրներում պետք է լինի պատժելի, քանի որ ժխտելը դա ռասիստական մոտեցում է, դա վիրավորում է ցեղասպանության զոհերի եւ վերապրողների հիշատակը:Հայկ Դեմոյանը նշեց, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված պետական հանձնաժողով է ստեղծվել, որի նախագահը ՀՀ նախագահն է: “Լինելու են շարժական ցուցադրություններ, շարժական շուրջ 30 թանգարանների բացում աշխարհի տարբեր երկրներում մոտակա երեք տարիների ընթացքում, որի միջոցով այս թեման լուսաբանվելու է նորովի, նոր մոտեցմամբ”,- ասաց հայկ Դեմոյանը:
Հայկ Դեմոյան. Թուրքիան վաղուց տանուլ է տվել Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ