
Բրեդ Փիթն իր ծննդյան տարեդարձը նշել է Լաս Վեգասում: Դերասանի 48-ամյակը լրացել է կիրակի օրը, սակայն նա՝ իր սիրելի կնոջ՝ Անջելինա Ջոլիի եւ իրենց 6 երեխաների հետ, սկսել է տոնել շաբաթ օրվանից ` Michael Jackson The Immortal շոուն դիտելով: Նրանց դահլիճում շատ լավ տեղեր են հատկացվել, եւ դերասանի ընտանիքը չափազանց երջանիկ է եղել։