
ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի Թալին-Գյումրի (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի) ճանապարհահատվածների վերակառուցման մանրամասն նախագծերի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով ստեղծել ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով, որը 3-ամսյա ժամկետում պետք է իրականացնի նախագծերի հատուկ համալիր փորձաքննություն:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի ամփոփ եզրակացությունը պետք է ներկայացնի Հայստանի Հանրապետության կառավարության քննարկմանը: