Ժամանակակից սպորտը վաղուց ի վեր դարձել է նաև ամենաշահավետ բիցնես ոլորտներից մեկը: Լավ սպորտսմենները բավականին մեծ գումարներ են վաստակում, իսկ լավագույնները` դասվում աշխարհի հարուստների շարքում: Պատահական չէ, որ բարձր սպորտային և ֆինանսական արժեք ունեցող ֆուտբոլիստները շրջապաված են շքեղությամբ, գեղեցիկ կանանցով, և իրենք էլ մոդելային արտաքին ունեն: Իսկ թե ովքեր են նրանցից ամենահարուստները, կիմանաք championat.com-ի ֆոտոշարքից:
1. Լիոնել Մեսսի (Բարսելոնա) – 41 մլն եվրո:
Արգենտինացի հարձակվողը, անգամ «Ոսկե գնդակը» Կրիշտիանու Ռոնալդուին զիջելով, ֆինանսական դաշտում նրանից առաջ է անցել: Մեսսիի աշխատավարձի բազային հատվածը (12 մլն եվրո) ավելի քիչ է, քան Կրիշտիանուի, Նեյմարի, Վեյն Ռունիի, Ֆրանկ Ռիբերիի և Զլատան Իբրահիմովիչի աշխատավարձերն են, սակայն մարկետինգային և գովազդային եկամուտների մասով նրա հետ ոչ ոք չի կարող համեմատվել: 2013-ին դրանց գումարը կազմել է 26 մլն եվրո:
2. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») – 39,5 մլն եվրո:
Ժամանակակից ֆուտբոլում ամենաբարձր աշխատավարձն անգամ (տարեկան 17 մլն եվրո) թույլ չտվեց Կրիշտիանուին դառնալ լավագույնը: Պորտուգալացին գովազդից աշխատել է «ընդամենը» 22 մլն եվրո:
3. Նեյմար («Սանտոս»/«Բարսելոնա») – 29 մլն եվրո:
Երիտասարդ բրազիլացին կայծակի արագությամբ հայտնվեց աշխարհի ամենահաջողակ ֆուտբոլիստների եռյակում: Հետաքրքրական է, որ Նեյմարի աշխատավարձը Մեսսիի աշխատավարձից 2,5 մլն եվրոյով բարձր է:
4. Վեյն Ռունի («Մանչեստեր Յունայթեդ») – 24 մլն եվրո:
Իր ակումբի հետ պայմանագիրն անցած տարի երկարացրած ռմբարկուն զգալիորեն «ծանրացրեց» ակումբի աշխատավարձի մատյանը: Այսուհետ Ռունիի աշխատավարձի բազային հատվածը կազմում է 18,9 մլն եվրո:
5. Զլատան Իբրահիմովիչ («ՊՍԺ») – 23,5 մլն եվրո:
Իբրան ստանում է իր լիգայում ամենաբարձր աշխատավարձը (18 մլն եվրո), իսկ նրա եկամուտներն ամենաբարձրն են Ֆրանսիայի ֆուտբոլի պատմության մեջ: Սակայն դա նրա համար ընդամենը 5-րդ տեղն է ապահովում:
6.Ռադամել Ֆալկաո («Ատլեիկո»/«Մոնակո») – 21,2 մլն եվրո:
Իբրահիմովիչին կրնկակոխ հետևում է Ֆալկաոն, որը օգտվել է ռուսաստանյան գործարար Դմիտրի Ռիբալովլևի առատաձեռնությունից: Ընդ որում, Ֆալկոնեի աշխատավարձը հաջորդ տարի ավելանալու է:
7.Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի») – 19,7 մլն եվրո:
Ագուերոն կարող է հպարտանալ նրանով, որ իր աշխատավարձը նույնն է, ինչ նրա թիմակից Մեսսիինը՝ 12,5 մլն եվրո: Գովազդի միջոցով, սակայն, նա զգալիորեն ավելի պակաս գումար է վաստակում:
8. Տյագո Սիլվա («ՊՍԺ») – 17 մլն եվրո:
Բրազիլացին դարձել է ամենահաջողակ ֆուտբոլիստը այն խաղացողների թվում, ովքեր չեն գրոհում հակառակորդի դարպասները, այլ հիմնականում պաշտպանում իրենը: Այն բանի համար, որ Սիլվան հոյակապ կարողանում է դա անել, նրա ախատավարձը մտնում է 1-ին լիգայում լավագույն եռյակի մեջ՝ 15 մլն եվրո:
9. Էդեն Ազար («Չելսի») – 16,8 մլն եվրո:
Աշխատավարձի իր մակարդակի ֆուտբոլիստներից երիտասարդ բելգիացին առանձնանում է այն բանով, որ վատ չի վաստակում գովազդի հաշվին:
10. Ֆրանկ Ռիբերի («Բավարիա») – 16,5 մլն եվրո:
Լավագույն տասնյակը եզրափակում է լավագույնը ֆրանսիացիներից և լավագույնը Բունդեսլիգայում, որի աշխատավարձը 1,5 մլն եվրոյով ավելի է, քան՝ Մեսսիինը:
11. Ֆերնանդո Տորրես («Չելսի») – 16,2 մլն եվրո:
Իր հետ պայքարը շարունակող իսպանացին գոլի արժեքով դառնում է լավագույնը գրոհող խաղացողների շարքում: Եթե Տորրեսի տարեկան աշխատավարձը (10,9 մլն եվրո) բաժանենք մեկ տարում նրա խփած գնդակների թվին, ապա կստացվի, որ մեկ գոլի համար «կապույտների» ռմբարկուն ստանում է 0,73 մլն եվրո:
12. Յայա Տուրե («Մանչեսթեր Սիթի») – 16 մլն եվրո:
Անցկացնում է իր կարիերայում լավագույն մրցաշրջաններից մեկը, դարձել է վարկանիշում ամենահաջողակ աֆրիկաին:
13. Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի») – 15,5 մլն:
Աշխատավարձի պատճառով իրենց խաղացողներին չնեղացնելու նպատակով «Սիթիի» սեփականատերերը, կարծես թե, սահմանել են «Մեսսիի» ստանդարտը` իսպանացին նույնպես ստանում է տարեկան 12,5 մլն եվրո:
14. Գարետ Բեյլ («Տոտտենհեյմ»/«Ռեալ») – 14,5 մլն եվրո:
Համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ ամնաթանկարժեք ֆուտբոլիստը ստանում է «Ռեալի» աստղից ավելի ցածր աշխատավարձ՝ ընդամենը 11 մլն եվրո: Հավելենք, որ վարկանիշում վալիացու ցածր տեղ զբաղեցնելու պատճառներից մեկն էլ այն է, որ տարվա առաջին կեսում նա զգալիորեն ավելի ցածր աշխատավարձ է ստացել «Տոտտենհեմում»:
15. Բաստիան Շվայնշտայգեր («Տոտտենհեյմ»/«Ռեալ»), 14,5 մլն եվրո:
2013-ին ամենահաջողակ գերմանացին դարձավ այսօրվա «Բավարիայի» սիմվոլը: Չնայած դրան՝ Բաստիի աշխատավարձը Մյունխենում միայն երրորդն է՝ Ռիբերիից և Մարիո Գյոտցից հետո:
16. Լուիս Սուարես («Լիվերպուլ») – 14,2 մլն եվրո:
Ուրուգվայցին, որը «Լիվերպուլի» համար ամեն խաղին արդյունք է ապահովում, հաջորդ տարի կարող է վարկանիշի մեծ առաջխաղացում ունենալ` կա՛մ նոր պայմանագրի (ներկայումս` տարեկան 12,6 մլն եվրո), կա՛մ էլ նոր ակումբի հաշվին:
17. Մարիո Գյոտցե (Դ«Բորրուսիա»/«Բավարիա») – 13,9 մլն եվրո:
Դեռևս մեկ տարի առաջ Գյոտցեն անգամ երազել չէր կարող դորտմունդյան իր աշխատավարձով քսանյակի մեջ հայտնվելու մասին, սակայն Մյունխեն տեղափոխվելով՝ նա այս խնդիրը լուծել է: Հրաշալի գերմանացիների նոր սերնդի այս ներկայացոևցիչը միաժամանակ տրցակներով գովազդային պայմանագրերի առաջարկներ ստացավ:
18. Ֆիլիպպ Լամ («Բավարիա») – 13 մլն եվրո:
«Բավարիայի» պաշտպանը, որը, պարզվում է, պաշտպան էլ չի, դարձել է նոր քսանյակի գլխավոր զոհը՝ զիջելով եկամուտի (0,5 մլն ավելի պակաս, քան նախորդ տարի) և վարկանիշի իր դիրքերը:
19. Բլեզ Մատյույդի («ՊՍԺ») – 12,9 մլն եվրո:
Տարեկան 12 մլն եվրոյի նոր պայմանագրի ստորագրումը օգնել է Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին ներխուժել քսանյակ անգամ առանց լուրջ գովադային պայմանագրերի:
20. Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենտուս») – 12,9 մլն եվրո:
«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահը եզրափակում է ցանկը և դարձել է վարկանիշում միակը իր գործնկերների շարքում: Այս ցուցանիշին հասնելու գործում Բուֆֆոնին օգնել է նաև «ծեր սենյորայի» հետ նոր պայմանագիրը