Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների նոյեմբեր ամսվա ընթացքում` ըստ ոլորտների կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:Շնորհակալություն հայտնելով Ավան, Դավթաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարներին անցած 11 ամիսների գնահատման արդյունքներով առաջին երեք տեղերը զբաղեցնելու համար` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ հաջորդ տարեսկզբից կիսամյակային կտրվածքով լավագույն արդյունքներ ցուցաբերած վարչական շրջանների և նրանց աշխատակազմերի համար խրախուսման մեխանիզմներ կկիրառվեն, ինչը մրցակցային առողջ պայմաններ կապահովի նաև մյուսների համար:”Վարչական շրջանների աշխատանքների գնահատման և վերլուծության համակարգը այս տարի ներդրվեց առաջին անգամ: Նպատակը տվյալ ամսվա գործունեության դիտարկումն է, որի արդյունքում ի հայտ են գալիս նաև բացթողումները: Վստահ եմ, որ այս ուղղությամբ հաջորդ տարի ավելի լավ պատկեր կունենանք, ինչի համար քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը պետք է աշխատեն ավելի արդյունավետ, Երևանին և երևանցիներին առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ լինեն սրտացավ ու հետևողական”,– ըստ քաղաքապետարանի լրատվական ծառայության՝ նշել է Տարոն Մարգարյանը` հավելելով, որ ընդհանրապես, աշխատանքի վերլուծությունն ու գնահատումը լավ նախադրյալներ են ապահովում խնդիրները հասկանալու, լուծումներ գտնելու և դրա արդյունքում համաչափ զարգացում ապահովելու համար:Երևանի քաղաքապետը վարչական շրջանների ղեկվարներին հանձնարարել է ավելի ուշադիր լինել համայնքի կարիքավոր բնակիչների խնդիրներին, մշտական ուշադրության կենտրոնում պահել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը:
Երեվանի թաղապետերի լավագույն եռյակը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ