Այսօր Հակոբ Ղազանչյանը երկրորդ անգամ վերընտրվեց թատերական գործիչների միության նախագահի պաշտոնում:Հայաստանի թատերական գործիչների միության 14-րդ համագումարին ներկա 116 մասնակիցները նրա թեկնածուցությունը ընդունեցին միաձայն:Մինչ այդ, Հակոբ Ղազանչյանը հանդես եկավ հաշվետու ելույթով և վստահեցրեց,որ երկու տարվա ընթացքում թատերական կյանքում միայն առաջխաղացում էգրանցվել: “Երկու տարին շատ քիչ է, որպեսզի կարողանաս իրականացնել բոլոր ծրագրերը,որ նախատեսել ես,սակայն կարող եմ ուրախությամբ նշել, որ առաջընթացի ճանապարհին ենք”,-ասաց Ղազանչյանը:Նա ավելացրեց նաև, որ երկու տարվա ընթացքում,որպես հիմնահարց, դիտարկվել է երիտասարդներին գործին ներգրավվելու խնդիրը:Այդ նպատակին է ծառայել թատերական գործիչների միությունում բացված “Նախաբեմ”թատերահարթակը,որտեղ երիտասարդները հնարավորություն են ունեցել անարգել ստեղծագործել ու իրականացնել իրենց խենթ մտահաղացումները:Ղազանչյանը ընգծեց նաև,որ երկու տարվա ընթացքում “Նախաբեմում” բեմադրվել է 15 և խաղացվել 100-ից ավելի ներկայացում:
Հակոբ Ղազանչյանը վերընտրվեց թատերական գործիչների միության նախագահի պաշտոնում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ