
Washington Post-ի և ABC News-ի հարցումները ցույց են տվել, որ ամերիկացիները չեն սատարում նախագահ Բարաք Օբամայի գործունեությանը էկոնոմիկայի և առողջապահության ոլորտում, ինչպես նաև՝ նրա գործողությունները Ուկրաինայի ճգնաժամի հարցում:
Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Օբամայի վարկանիշը 46 տոկոսից իջել է 41 տոկոս. հայտնում է «Ռիա Նովոստին»:
Հարցվածների միայն 42 տոկսն է հավանություն տալիս Օբամայի տնտեսական գործունեությանը: Նաև մեծ դժգոհություն է առաջացրել ԱՄՆ-ի նախագահի նոր ռեֆորմն առողջապահության համակարգում: Այդ ռեֆորմի օգտին քվեարկել է հարցվածների միայն 37 տոկոսը: