
Ամստերդամում դեկտեմբերի 31-ին զբոսաշրջիկների լուրջ ներհոսք է սպասվում: Բանն այն է, որ նոր տարվա առաջին օրից ուժի մեջ կմտնի սրճարաններում թեթեւ թմրանյութեր օգտագործել արգելող օրենքը եւ շատերը չեն կորցնի վերջին անգամ նվիրական գլանակը վայելելու հնարավորությունը:Տեղական իշխանությունների կանխատեսմամբ՝ տարվա վերջին օրերին զբոսաշրջիկների թիվը սովորականից 15%-ով ավելի կլինի: Ներկայումս Ամստերդամի սրճարաններում մարիխուանա պատվիրելու միակ պայմանը զբոսաշրջիկի չափահասությունն է: Սակայն քաղաքային իշխանությունները որոշել են փոխել կանոնները՝ նարկոտուրիզմը նվազեցնելու եւ զբոսաշրջության այլ՝ ավելի առողջ ձեւեր խթանելու համար: Հոլանդիան ծրագրում է նարկոտուրիզմից վերջնականապես հրաժարվել մինչեւ 2013թ-ը: