Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը խաղի ժամանակ գնացել էր խանութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի ազգային հավաքականի եւ Ասթոն Վիլլա-ի հարձակվող Դարրեն Բենթն իր թիմի` “Լիվերպուլ”-ի դեմ տնային խաղի ժամանակ գնացել էր խանութ: Ազդրի մկանային վնասվածքի պատճառով Բենթը “Ասթոն Վիլլա”-ի հիմնական կազմում չէր հայտնվել եւ մարզադաշտ չէր եկել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խաղի ժամանակ նա գնացել էր խանութ:Հարձակվողի արարքն Ասթոն Վիլլա-ի երկրպագուների շրջանում բուռն դժգոհություն առաջացրեց: Հարձակվողը ներողություն խնդրեց երկրպագուներից եւ ասաց, որ չէր կարծում, որ իր` խանութ գնալն այդքան մեծ իրարանցում կառաջացներ: Բենթը նաեւ ավելացրեց, որ “Լիվերպուլ”-ի հետ խաղի մեծ մասը դիտել է հեռուստացույցով:




Լրահոս