
Լիբիական անապատում զանգվածային որոնողական աշխատանքներ են սկսվել. որոնվում են երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի ոսկիները:Խոսքը, 4 տոննա ոսկու եւ 200-500 մլն դոլար գումարի մասին է:Լիբիայի նախկին առաջնորդը ցանկանում էր այդ գումարն օգտագործել Անցումային ազգային խորհրդի դեմ պարտիզանական պատերազմ սկսելու նպատակով: Քադաֆիի փողերի որոնմամբ զբաղված են նաեւ ֆրանսիական ընկերությունները: Նրանք օգտագործում են հատուկ սարքավորումներով հագեցած ինքնաթիռներ:Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ-ն վերացրել է Լիբիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների զգալի մասը, սակայն դրանք ուժի մեջ է թողել Քադաֆիի ընտանիքի անդամների ու մերձավորների համար: