Այսօր Պարի միջազգային օրն է:
Այս առիթով Armlur.am-ը մեր համաքաղաքացիներից ճշտեց, թե նրանք երբ են վերջին անգամ պարել, և արդյոք նրանց պետք են հատուկ առիթ՝ պարելու համար, թե պարզապես տրամադրող երաժշտությունը բավարար է:
Պարզվեց, որ մեր` հոռետես ազգ լինելու մասին կարծիքներն այնքան էլ մոտ չեն իրականությանը: Մեր հայրենակիցները սիրում են լիցքաթափվել նաև պարի միջոցով:
Այսպիսով, պարն արվեստի այն գեղեցիկ դրսևորումներից է, որը ջերմացնում և միավորում է մարդկային հոգիները: Տարբեր ժողովուրդների ազգային պարերը դրսևորման ոճային յուրահատուկ ձևեր ունեն, ինչն էլ առանձնահատուկ կոլորիտ է հաղորդում տվյալ ժողովրդին:
Մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:
Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան, Տաթև Հարությունյան