«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրերս կոչով դիմելու է ՀՀ քաղաքացիներին` նրանց խնդրելով աջակցել ոստիկաններին: Բայց քանի որ մինչ այս արված բոլոր կոչերը մնացել են անարձագանք, Գասպարյանը որոշել է քաղաքացիներին նյութական շահագրգռվածությամբ բերել համագործակցության դաշտ: Այսուհետ բոլոր այն քաղաքացիները, որոնք կունենան տեսանյութեր հատկապես երթեւեկության վերաբերյալ, որտեղ հստակ կերեւան իրավախախտում կատարող մեքենայի համարանիշը, օրը եւ ժամը, կարող են այն ներկայացնել ոստիկանություն եւ դրա դիմաց ստանալ խրախուսական գումար: Այլ կերպ ասած` Վլադիմիր Գասպարյանը հայ հասարակության շրջանում լորիսներ է աճեցնում: Ինչպես հայտնի է, «Արմենիա» հեռուստաընկերության «Երե1» նախագծում Լորիսն իր հեռադիտակի օգնությամբ բոլորի դեմ «գործ էր» տալիս ու աշխատավարձ ստանում:
ԵՎ ԱՅԴ ՄԵԿ ՄԱՐԴԸ ԴՈՒ ԵՍ…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ