Սիրիայի Հոմս քաղաքում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով առնվազն 37 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ էլ՝ վիրավորվել. գրում է BBC-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Պայթյունը տեղի է ունեցել մեծ մասամբ ալավիներով բնակեցված թաղամասում (ալավիները կրոնական համայնքի ներկայացուցչներ են):
Մինչ այդ հայտնվում էր 12 մարդու մահվան մասին. մի քանի տասնյակ մարդ վիրավորվել էր Դամասկոսի կենտրոնում տեղի ունեցած հրետանային ռմբակոծության հետևանքով:
Ոստիկանության տվյալներով՝ 4 ռումբ նետվել է մայրաքաղաքի՝ շիաներով բնակեցված թաղամասի վրա: