Դատապարտյալի դատական նիստը ցանկացել են անցկացնել առանց դատապարտյալի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը Գյումրու առաջին ատյանի դատարանում տեղի է ունենալու Արթիկ ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի` պատժից պայմանական վաղաժամկետ ազատման գործով դատական նիստը:

Նիստը կնախագահի դատավոր Մարտին Սարոյանը:

Armlur.am-ի տեղեկություններով` դատապարտյալի հարազատներն իրենց աղբյուրներով են տեղեկացել դատական նիստի օրվա և ժամի մասին:

Փաստորեն, Արթիկ ՔԿՀ-ում դատապարտյալ Արտակ Հակոբյանին մինչ այժմ պաշտոնապես չեն ծանուցել կայանալիք նիստի մասին:

Դատապարտյալի կնոջ` Կարինե Հակոբյանի փոխանցմամբ` Արտակ Հակոբյանն այս պահին գտնվում է վատառողջ վիճակում, ինչի պատճառով դատական նիստին չի մասնակցի:

Տաթև Հարությունյան




Լրահոս