Իսպանացի ոստիկանները կարող են կրել Google Glass ակնոց. հայտնում է korrespondent.net-ը:
Իսպանիայի կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ ուսումնասիրում են ոստիկանական պարեկներին 1000 եվրո արժողությամբ Google Glass ակնոցների տրամադրման հնարավորությունը: Գերատեսչությունը համոզված է, որ դա կբարձրացնի իրավապահների աշխատանքի արդյունավետությունը:
Ոստիկանները նշել են, որ դրանք հնարավորություն են տալիս հետևել տարբեր տեսախցիկների պատկերներին, տեսնել աշխատակիցների տեղաշարժը, օգտվել Street View-ի ծրագրերից, կատարել վայրկենական լուսանկարներ, տեղեկություններ փոխանակել մյուս պարեկների հետ և այլն: