
«Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչ է անելու ինքը, եթե իր սիրելի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշի դուրս գալ կոալիցիայից ու պայքարել Սերժ Սարգսյանի դեմ, ասաց. «Եթե իմ ընտրած քաղաքական ուժը դեմ գնա ներկա նախագահին` Սերժ Սարգսյանին, ապա ես առանց տատանվելու չեմ մնա այն քաղաքական ուժի շարքերում, որը դեմ է իմ ընտրած եւ ընտրվելիք նախագահին»: Իհարկե, Հարությունյանը չի ուրանում, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրեն օգնել է, ուղղակի ինքը միայն Սերժ Սարգսյանին է պատկերացնում որպես երկրի ղեկավար: