Վարույթ` Արամ Հարությունյանի նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը քննել է  փոխտնօրեն Սոնա Այվազյանի դիմումը` ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանի կողմից էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ:

Նշենք, որ խոսքը վերաբերում է մարտի 25-26-ը «Պատասխանատու հանքարդյունաբերություն, մարտահրավերներև հնարավորություններ» թեմայով անկացվող միջազգային կոնֆերանսի ընթացքում ակցիա անկացնող  բնապահպանների և նախարարի պաշտոնակատարի միջև տեղի ունեցած դեպքին:

Նաև հիշեցնենք, որ ակցիայի մասնակից Ապրես Զոհրաբյանը մեջբերում էր արել Բնապահանության նախարարության նախկին աշխատակցի արած գրառումից, որում նախարարությունը որակվում է որպես «գերեզմանոց»: Դրան ի պատասխան` նախարարի պաշտոնակատարը սպառնացել էր. «Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ»:

Կենտրոնի կողմից ներկայացված դիմումում նշված է, որ այս և նախարարի կողմից այդ օրն արված այլ արտահայտությունները վիրավորական են և հանդիսանում են էթիկայի կանոնների կոպիտ խախտման օրինակներ:

Նման գործերը, ըստ Էթիկայի հանձնաժողովի կանոնդադրության, ընդունվում են վարույթ այն դեպքում, երբ կա այն անձի կողմից դիմում, ում նկատմամբ էլ խախտվել են էթիկայի կանոնները: Նույն օրենսդրությամբ նախատեսվում է, որ  կենտրոնը կարող է վարույթ հարուցել նաև սեփական նախաձեռնությամբ:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` Էթիկայի հանձնաժողովը գտել է, որ Սոնա Այվազյանի կողմից ներկայացված դիմումը չի համապատասխանում նշված կանոններին և վարույթ է հարուցել իր նախաձեռնությամբ: Որպես պատճառաբանում նշվում է այն հանգամանքը, որ վերջին շրջանում այս կամ այն պաշտոնյայի կողմից էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ հրապարակումներն ավելացել են:

Ըստ վարույթի` Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը նշված որոշումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում պետք է ներկայացնի տվյալ գործի վերաբերյալ իր առարկություններն ու բացատրությունները:




Լրահոս