Ապրիլի 30-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ

Դուք ինքներդ եք ձեզ համար խնդիրներ ստեղծում: Չի բացառվում ձեր գործողությունները լուրջ հետևանքներ ունենան:

Հնարավոր են տարաձայնություններ սիրելիի հետ, սակայն, բարեբախտաբար, դրանք կոնֆլիկտների չեն հանգեցնի: Օրվա վերջում միգուցե ձեր ինքնազգացողությունը վատանա:

Ցուլ

Օրը բարենպաստ է աշխատելու համար: Հեշտությամբ կկարողանաք կողմնորոշվել, թե հատկապես որ նախագծերի վրա աշխատելով կապահովեք եկամուտ:

Հավանականությունը մեծ է, որ ընտանեկան խնդիրներ կծագեն:  Խորհուրդ չի տրվում այսօր ֆինանսական հարցեր լուծել, գնումներ կատարել:

Երկվորյակ

Հիանալի օր է մասշտաբային նախագծերի վրա աշխատելու համար: Օրը հարմար է ֆինանսական հարցերը կարգավորելու համար:

Ներդաշնակ կզարգանան անձնական հարաբերությունները, չի բացառվում սիրավեպի սկիզբ դրվի:

Խեցգետին

Մասնագիտական հարցերը կարգավորելից ձեզ կօգնեն մտերիմները:  Եթե ցանկանում եք նոր ծանոթություններ հաստատել, այցելեք սեմինարների, միջոցառումների:

Հնարավոր են չնախատեսված ծախսեր, սակայն պետք չէ հետաձգել գնումները:

Առյուծ

Բարեհաջող օր է, կկարողանաք իրականացնել ձեր գաղափարները: Ցանկացած նախաձեռնություն կպսակվի հաջողությամբ: Իսկ ինտուիցիայի շնորհիվ դուրս կգաք բարդ իրավիճակներից:

Չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբ դրվի:

Կույս

Օրը հարմար է ֆիզիկական աշխատանք կատարելու համար, կենսական ներուժը մեծ կլինի, այնպես որ հոգնածություն չեք զգա:

Անձնական կյանքում սպասվում են հաճելի փոփոխություններ, իսկ ճանապարհորդության մեկնելիս եղեք չափազանց զգույշ:

Կշեռք

Բարենպաստ է օրվա առաջին կեսը, այդ ժամանակ կարող եք աշխատել նախագծերի վրա, կապ հաստատել ազդեցիկ մարդկանց հետ:

Լարված կլինեն մտերիմների հետ հարաբերությունները, հնարավոր է լուրջ կոնֆլիկտներ ծագեն:

Կարիճ

Դժվարությունները բացառված չեն, խորհուրդ չի տրվում փաստաթղթային գործերով զբաղվել:

Օրը հարմար է ռոմանտիկ հանդիպման համար: Միգուցե հաճելի անակնկալներ լինեն: Կենսական ներուժը մեծ կլինի, կունենաք հիանալի ինքնազգացողություն:

Աղեղնավոր

Հատկապես բարենպաստ է օրվա առաջին կեսը, այդ ժամանակ կարող եք փոփոխություններ անել թե գործնական, թե անձնական կյանքում:

Իսկ ահա երեկոյան միգուցե խնդիրների առաջ կանգնեք. Չեն բացառվում տարաձայնություններ մտերիմների հետ:

Այծեղջուր

Օրը հարմար չէ գործնական հարցերը կարգավորելու համար: Ցանկալի է վստահել միայն այն մարդկանց, որոնք մեկ անգամ չէ, որ ապացուցել են իրենց հավատարմությունը:

Ինտուիցիային հետևելով՝  կարող եք փոփոխություններ անել անձնական կյանքում:

Ջրհոս

Ծանրաբեռնված և բարդ օր է, այդուհանդերձ, կարող եք գնումներ անել, լուծել ֆինանսական հարցերը:

Նորությունը, որը կստանաք այսօր, շատ օգտակար է, այն հնարավոր է թույլ տա աշխատել նոր նախագծերի վրա:

Ձկներ

Անձնական կյանքում սպասվում են հաճելի փոփոխություններ, չի բացառվում դրամական մուտքեր լինեն, որոնք  հնարավորություն կտան լուծել ֆինանսական հարցերը:

Օրվա երկրորդ կեսին միգուցե ինքնազգացողության վատացում լինի:

armversion.am




Լրահոս