«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը խոշոր հարկատուների ցուցակի 8-րդ հորիզոնականում է․«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած խոշոր հարկատուների ցանկը, մեղմ ասած, ծիծաղելի վիճակի մեջ է դրել իշխանություններին՝ հօդս ցնդեցնելով նրանց հայտարարությունները՝ թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի, թե՛ արտագաղթի նվազեցմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ: ՊԵԿ-ն ապացուցեց, որ ամեն օր գովազդվող ձեռքբերումներն ընդամենը «փուչիկ» են: Միայն մեկ տվյալ` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որի սնանկացման եւ վաճառքի մասին խոսակցությունները չեն դադարում, խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Արդեն իսկ ակնհայտ կեղծ սնանկության այս ֆոնին, սակայն, եւս մի ուշագրավ հանգամանք կա՝ էլեկտրամատակարար ընկերությունն այս տարվա առաջին 3 ամիսներին վճարել է 1,8 միլիարդ դրամ հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 28%-ով: Մինչդեռ էլեկտրաէներգիայի գինը նախորդ հուլիսից, ինչպես հայտնի է, թանկացել է 27%-ով: Տրամաբանություն փնտրելն ավելորդ է: Հանրահաշվային այս թնջուկը հնարավոր է լուծել միայն ՀՀ-ում գործող խաղի կանոնների գործադրմամբ. կամ միլիարդները ստվերային հոսք ունեն, պետբյուջե չեն մտել, կամ արտագաղթի պատճառով` բնակչությունը քիչ «լույս է վառել»: Երկու պարագան  էլ անասելիորեն ցավալի երեւույթ է մեր երկրի համար»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:          




Լրահոս