
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղաքաշինության ՕԵԿ-ական փոխնախարար Անուշավան Այվազյանը շարունակում է մնալ ե՛ւ կուսակցությունում, ե՛ւ պաշտոնում: Նա երեկ մասնակցում էր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում անցկացվող` ճանապարհային ոլորտը կարգավորող խորհրդի նիստին: «Ժողովուրդ»-ը Այվազյանից փորձեց ճշտել, թե դո՞ւրս է եկել ՕԵԿ-ից. «Ես հեռախոսով հարցերին չեմ պատասխանում»,-ասաց փոխնախարարը, ապա նշեց, որ նախարարությունում կա լրատվության բաժին: Ստացվում է, որ ՕԵԿ-ը թաքուն պահպանում է պաշտոնները կառավարությունում»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: