ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ «ԺՈՒՉՈԿՆԵՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան շուկայում հայտնվել են գովազդային պաստառներ, որոնցում ընկերությունը սպառողներին է առաջարկում թաքնված տեսախցիկներով ու գաղտնալսող սարքերով գրիչներ, համակարգչային «ֆլեշներ», կրակայրիչներ, հուշանվերներ: Այս իրերի միջին գինը տատանվում է 12-30 հազար դրամի սահմաններում: Ուշագրավն այն է, որ ՀՀ Սահմանադրությամբ յուրաքանչյուր ոք ունի անձնական կյանքի գաղտնիության իրավունք: Իսկ այդ իրավունքը կարելի է խախտել միայն դատարանի որոշմամբ` քրեական գործի շրջանակներում: Մինչդեռ այս սարքերը թույլ են տալիս անարգել կերպով խախտել մարդկանց սահմանադրական իրավունքը: Երբ այս սարքերը վաճառող ընկերության ներկայացուցչին որպես հաճախորդ հարցրինք` ապրանքների վաճառքն արդյոք արգելված չէ, նա պատասխանեց. «Եթե մի ապրանք հատում է ՀՀ սահմանը, ուրեմն արգելված չէ»:




Լրահոս