«Իրավունք» թերթը գրում է. «Այս անգամ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը «քաշեց» ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին։ Վերջինս շտապեց հայտարարել, որ իրենց ֆրակցիան չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը, մինչդեռ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը սիրով մասնակցեց։ Լ. Զուրաբյանը, որը վերջերս սովորել է միայն ԲՀԿ-ական կարգադրությունները կատարել, հավանաբար, այս անգամ խիստ վիրավորվել է։ Նրա ագրեսիան նախ դրսեւորվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի վրա, երբ քննարկվում էր «շքեղության հարկի» վերացման օրենքի նախագիծը։ Զուրաբյանական հիստերիային ի պատասխան՝ Մ. Մելքումյանը խոստացավ մի քանի տնտեսագիտական դասագիրք նվիրել նրան։ Սակայն այսքանով չբավարարվեց Լ. Զուրաբյանը եւ, ի հեճուկս ԲՀԿ-ի, իր ելույթի ժամանակ դիմեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներին. «ՀԱԿ խմբակցությունը հիմնվել է սոցիալ-լիբերալ գաղափարախոսության հիմքերի վրա, դուք էլ սոցիալիստական կուսակցություն եք։ Այնպես որ, կարող ենք ախպերություն, ընկերություն անել»»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում