ԲՀԿ-ի կապիտուլյացիայով ավարտվեց «հրաշալի քառյակի» զավեշտախաղը․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը  գրում է. «Երեւանում ԲՀԿ-ի կապիտուլյացիայով ավարտվեց «հրաշալի քառյակի» մի քանի ամիս տեւած զավեշտախաղը: Իբր իշխանությանը կամ Սերժ Սարգսյանին հակադրվող ԲՀԿ-ից երեկ չի գտնվել մեկը, որը համարձակվի դեմ քվեարկել, այդքանով էլ` հակադրվել անգամ Գալուստ Սահակյանին:

Դատելով  «կողմ» ձայների քանակից, ԲՀԿ 36 պատգամավորից մոտ 30-ը ձայն է տվել Սահակյանին: Ասել է թե` կամ Ծառուկյանը, Քոչարյանի հետ միասին, ԲՀԿ 80%-ի հանդեպ կորցրել են հսկողությունը, կամ էլ առնվազն Ծառուկյանը հրապարակավ հնազանդություն է հայտնում Սերժ Սարգսյանին:

Ի դեպ, Ծառուկյանի հնազանդությունը վերահաստատվելու է կառավարության ծրագրի քվեարկությանը: Չէ՞ որ այդտեղ արդեն ԲՀԿ անհնազանդությունը կարող է կառավարության ծրագրի չհաստատվել, այդքանով էլ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկություն արժենալ»:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում




Լրահոս