
Ազգային ժողովի ոչ իշխանական 4 ուժերն այժմ խորհրդարանում անցկացնում են իրենց հերթական հանդիպումը: Նիստը հրավիրել է «Ժառանգություն» խմբակցությունը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ հանդիպման օրակարգը ձևավորվելու է տեղում:
Հանդիպմանը ներկա են` ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյան, Ստեփան Մարգարյան, ՀԱԿ-ից` Լևոն Զուրաբյան, «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյան, Թևան Պողոսյան, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյան, Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան: