Մահափորձից հետո ծանր վիճակում գտնվող Խարկովի քաղաքագլուխ Գեննադի Կերնեսը վիրահատվել է Իսրաjելում` Խայֆայի «Ռամբամ» կլինիկայում. ИТАР-ТАСС-ի թղթակցին հայտնել են բժշկական հաստատությունից:
«Հիվանդին վիրահատել են մինչև առավոտյան ժամը 4-ը: Նրա վիճակը կայուն է»,-ասել է հիվանդանոցի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Խարկովի քաղաքապետի դեմ մահափորձ էր կատարվել ապրիլի 28-ին:
Վիրահատությունը տևել է 10 ժամ: Գեննադի Կերնեսի դեմ մահափորձը կատարվել է երկուշաբթի` ապրիլի 28-ին, երբ նա վազք է կատարել Խարկովի Բելգորոդյան մայրուղով: Քաղաքագլուխը հրազենային վերք է ստացել մեջքի հատվածում: Նրա կրծքավանդակը և ներքին օրգանները վնասված են: Երեքշաբթի լույս գիշերը 54-ամյա Կերնեսին տեղափոխել են Իսրայել, որտեղ հոսպիտալացվել է Խայֆայի մասնավոր հիվանդանոցներից մեկում: Ավելի ուշ նա տեղափոխվել է Խայֆայի «Ռամբամ» հոսպիտալ, որտեղ նրան վիրահատել են: