ԱՅԼԱՊԵՍ ԿՀՐԱԺԱՐՎԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ եթե դահլիճում 2012թ. պետական բյուջեի նախագծի քվեարկությանը 65 պատգամավոր քվեարկեր, եւ ինքը թեկուզ «դեմ» քվեարկությամբ քվորում ապահովեր, ապա վայր կդներ պատգամավորի մանդատը: Սակայն Մարտիրոսյանը պնդում է, որ բյուջեի ընդունման օրն ԱԺ դահլիճում ավելի շատ պատգամավոր է եղել, քան քվեարկել է: «ԱԺ դահլիճում կոալիցիոն պատգամավորների թիվը 66-ից շատ էր, այլ հարց, որ նրանցից 66-ը կողմ քվեարկեցին բյուջեի նախագծին, ու նվազագույն ձայներով այն ընդունվեց, իսկ մյուսները պարզապես չքվեարկեցին, իսկ ոմանք էլ ուրիշի փոխարեն քվեարկեցին»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այդքանից հետո իր ու ՀՅԴ-ական Գագիկ Գեւորգյանի` դեմ քվեարկությունը ոչինչ չէր փոխի:




Լրահոս