Հավելավճարներ` նաև զինվորականներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ կառավարության այսօրվա նիստում առաջարկեց հավանություն տալ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին և այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Օրենքների նախագծերը նախատեսում են որոշակի չափորոշիչների համաձայն՝ զինծառայողներին տալ դրամական ու պարենային օգնություններ, ինչպես նաև՝ հավելավճարներ` հաշվի առնելով զինվորականների պաշտոնային դրույքաչափերը:




Լրահոս