«Մենք ունեինք ԱԺ նախագահի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ մեր տեսակետը, սակայն միասնական որոշում չի եղել»,-անդրադառնալով երեկ ԲՀԿ-ի մասնակցությանը ԱԺ նախագահի ընտրություններին՝ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Այս հարցը մենք քննարկեցինք, սակայն սա ԲՀԿ-ի ներքին հարցն է: Նրանց պատգամավորները նշեցին, թե այս հարցը իրենք կուսակցության ներսում կքննարկեն:
Մենք, բնականաբար, կցանկանանք լսել նրանց տեսակետը, սակայն մասնակցության մասին չորս ուժերի կողմից միասնական որոշում չի եղել», – նշեց Հակոբյանը, հավելելով, թե ճիշտ կլիներ, որ «քառյակն» ունենար միասնական որոշում:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նաև հավելեց, թե այս դեպքերը քառյակի վրա ոչ մի կերպ չեն ազդում, բայց ավելի լավ կլինի, որ չլինեն այնպիսի հարցեր, որոնք կթուլացնեն միասնականությունը: