
«Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինն արևմուտքի կողմից իր դեմ կիրառված պատժամիջոցները համարում է իր ընկերության արդյունավետ գործունեության բարձր գնահատական: Այս մասին նա հայտարարել է «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում:
Ապրիլի 28-ին ԱՄՆ-ի հայտարարել էր Ուկրաինայի դեպքերի հետ կապված Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասին:
Հերթական «սև» ցուցակում ընդգրկված են ռուսաստանյան 7 քաղաքացիներ, որոնց թվում` ՌԴ նախագահ Պուտինի երկու մտերիմ:
«Ռոսնեֆթի ղեկավար» Իգոր Սեչինը համարվում է ՌԴ նախագահի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ: